Karevor News

Karevor News

Պուտինը մաքսային մարմիններին թույլատրել է խոցել անօդաչուները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը մաքսային մարմիններին լիազորում է հակազդել անօդաչու թռչող սարքերին։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Այժմ մաքսավորները կկարողանան կասեցնել դրոնների աշխատանքը գերատեսչության օբյեկտների վրա հարձակման կամ հարձակման սպառնալիքի դեպքում, հաղորդում է «Коммерсантъ»-ը։…

Մայիսի 5-ին Գյումրիում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Մայիսի 5-ին Գյումրիում կայանալիք «Երաժշտական կամուրջ. Հայաստան. Ֆրանսիա» խորագրով համերգի կազմակերպչական աշխատանքներով, քաղաք բարձրաստիճան պաշտոնյաների և մեծաթիվ հյուրերի այցելությամբ պայմանավորված՝ քաղաքում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։ «Մայիսի 2-ից մինչև 5-ը մասնակիորեն փակ են լինելու…

Ճապոնիայի Հոնսյու կղզու ափերի մոտ 5,83 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Շաբաթ օրը Ճապոնիայում՝ արևմտյան Հոնսյուի հարավային ափից ոչ հեռու, 5,83 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Երկրագիտության գերմանական հետազոտական կենտրոնին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 59 կմ խորության վրա։

Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մադյարը իր քրոջ ամուսնուն առաջադրել է որպես արդարադատության նախարարի թեկնածու

Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը հայտարարել է, որ իր քրոջ ամուսնուն՝ Մարտոն Մելեթելի-Բարնային, առաջադրել է որպես արդարադատության նախարարի թեկնածու՝ նրա մասնագիտական ​​որակավորման և օրենքի գերակայության նկատմամբ նվիրվածության պատճառով։ Մադյարի խոսքով՝ նրան ճանաչում է ուսանողական տարիներից, և…

Վաղը Վլադիմիր Զելենսկին Երևանում հանդիպումներ կունենա

Չեխական ԶԼՄ-ները հաստատում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Երևան։ Չեխական ԶԼՄ-ները հայտնում են , որ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը կիրակի օրը՝ մայիսի 3-ին, Հայաստանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կարճատև հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ինչպես նշվում…

«Շիրակի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել․ պաշտոնական

Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչ Արսեն Հովհաննիսյանը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Մասնագետը Գյումրին ներկայացնող թիմի մարզչական ղեկը կրկին ստանձնել էր նախորդ տարվա ամռանը։ Նա «Շիրակի» գլխավոր մարզչի պաշտոնում վերանշանակվել էր 2025 թվականի հունիսին։ Հավելենք, որ…

Խաչի զորությունը մի զենք է, որի փամփուշտը մենք ինքներս պետք է ունենանք՝ դա մեր հավատքն է և աղոթքը. Տեր Մկրտիչ

Աշտարակի Ծիրանավոր Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում միասնական ժամերգություն է կատարվել։ «Արագածոտնի թեմի բարի ավանդույթ դարձած միասնական ժամերգությունը կատարվեց Աշտարակի Ծիրանավոր Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում, որտեղ համախմբվել էին թեմի հոգևոր սպասավորներն ու բազմաթիվ հավատացյալներ։ Թեպետ սրբավայրը կրում է ժամանակի ու պատմության…

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի ժամանելու Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերմանական DPA գործակալությունը։ Այսպիսով, թվով 8-րդ գագաթնաժողովն առաջին անգամ կանցկացվի առանց գերմանական կառավարության ղեկավարի։ «Գերմանիայի կանցլերը չի կարող ուղևորվել՝ այլ պարտավորությունների պատճառով։…

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 03:43-ին, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։ Երկրագիտության ինստիտուտի և Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով, էպիկենտրոնը գտնվել է Նինոծմինդա քաղաքից 22 կիլոմետր դեպի արևելք՝ Սագամո գյուղի մոտակայքում։ Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 3,3։

Վրաերթի հետևանքով մահացել է КВН-ի հայտնի դերասանուհի Ելենա Ռիբալկոն

Ադլերում վրաերթի հետևանքով մահացել է «Ուրախների և հնարամիտների» ակումբից (КВН) հայտնի դերասանուհի Ելենա Ռիբալկոն։ Դերասանուհին 53 տարեկան էր։ Ըստ հրապարակումների, վրաերթը տեղի է ունեցել փողոցը չթույլատրված հատվածով անցնելու ժամանակ։