Karevor News

Karevor News

Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով

Ռուսաստանը մայիսի 1-ից դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» մայրուղային նավթատարով։ «Սա պայմանավորված է այսօր առկա տեխնիկական հնարավորություններով», ավելի վաղ լրագրողներին հայտնել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Նրա խոսքով՝ ղազախական նավթը, որը «Дружба» նավթատարով տեղափոխվում էր Գերմանիա, մայիսի 1-ից…

Քենտուկիում բանկի կողոպուտի ժամանակ սպանել են երկու մարդու

Ապրիլի 30-ին Բերիա քաղաքում (Քենտուկիի նահանգ) կողոպտիչը գնդակահարել է բանկի երկու աշխատակցի։ Հանցագործին հաջողվել է փախչել, ընթանում են նրա որոնումները, ոստիկանությանը հղումով հայտնել է տեղի Fox 56 հեռուստաալիքը։ Նրա տեղեկություններով՝ զոհերը տղամարդ և կին են եղել, որոնք աշխատում էին U.S.…

Թրամփի համար կանցկացվի հետախուզության փակ ճեպազրույց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի հետախուզական ծառայությունների փակ ճեպազրույցին։ Այդ մասին վկայում է պետության ղեկավարի ժամանակացույցը։ Ըստ ժամանակացույցի՝ ճեպազրույցը կսկսվի տեղի ժամանակով ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով՝ 18:00-ին) Սպիտակ տանը։ Թեման չի բացահայտվում։

Զելենսկու այցը՝ ռիսկային խորհրդանիշ․ ամենավատ երազում անգամ  Քոչարյանի կամ Սարգսյանի մտքով չէր կարող  անցնել նման  բանաձև․ Մարկեդոնով

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է մայիսի 4-5-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնք հարթակի 8-րդ և Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովներին ու այդ ֆոնին՝ Վլադիմիր Զելենսկիի սպասվող այցին Երևան։ Մարկեդոնովն իր թելեգրամյան էջում «Վլադիմիր Զելենսկու այցը Երևան․ դիվանագիտական ազդա՞կ, թե՞ պարզապես…

Fitch-ը նախազգուշացրել է ԱՄՆ տնտեսության ռիսկերի մասին՝ Իրանի հետ պատերազմի ծախսերի պատճառով

Fitch վարկանիշային գործակալությունը հայտնել է ԱՄՆ տնտեսությունում առկա անորոշության ռիսկերի մասին, որոնք պայմանավորված են սակագներով, Իրանի դեմ պատերազմի ծախսերով և պետական կառավարման խնդիրներով։ Միևնույն ժամանակ, գործակալությունը պահպանել է երկրի երկարաժամկետ վարկանիշը AA+ մակարդակում։ Գործակալությունը կանխատեսում է, որ ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը…

ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ագրեսիվ գործողություն է Իրանի ժողովրդի դեմ, այլ ոչ թե ինքնապաշտպանություն

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, արձագանքելով ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրությանը՝ Իրանի դեմ պատերազմի մեջ մտնելու մասին, իբր «ինքնապաշտպանության» շրջանակներում, X սոցիալական ցանցում գրել է. «Ինքնապաշտպանություն» ինչի՞ց: Արդյո՞ք Իրանի կողմից իրականացվել է «զինված հարձակում», որը կարող էր արդարացնել «ինքնապաշտպանությունը»: Իհարկե՛ ոչ:…

Թրամփը շոկի է ենթարկել Պենտագոնին՝ Գերմանիայից ԱՄՆ զորքերը դուրս բերելու գաղափարով. Politico

Պենտագոնում շատերն այդ մասին առաջին անգամ տեղեկացել են նրա Truth Social-ի գրառումից և զորակազմի կրճատման վերաբերյալ որևէ նախնական պլան չեն ունեցել, հայտնում է պարբերականը: Գերմանացի պաշտոնյաները նույնպես զարմանք են հայտնել վերջերս տեղի ունեցած կառուցողական բանակցություններից հետո: Նրանցից մեկը զգուշացրել է,…

Սպիտակ տունը բանակցություններ է վարում Կոնգրեսի հետ՝ Իրանում պատերազմին հավանություն տալու շուրջ. ABC News

Ռազմական լիազորությունների մասին օրենքը պահանջում է, որ Թրամփի վարչակազմը հայցի օրենսդիրների համաձայնությունը ռազմական գործողությունները շարունակելու համար՝ 60-օրյա ժամկետի ավարտից հետո, որը լրանում է այսօր։ Ինչպես հայտնում է WP-ն, պաշտպանության նախարար (պատերազմի նախարար) Փիթ Հեգսեթը Սենատի զինված ուժերի հարցերով կոմիտեի լսումների…

Արաղչին և Կալասը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների շուրջ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալասի հետ։ Այս մասին նա հայտնել է իր Տելեգրամյան ալիքում։ Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային վերջին…