Վեհափառն անդրադարձել է Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ Եկեղեցու նախաձեռնություններին

Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը Նորին Սրբությանը ներկայացրեց կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող գիտակրթական ծրագրերը և առաջիկա նախաձեռնությունները։ Ամենայն…









