Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

Ուկրաինայի զինված ուժերի Անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին հաստատել է Ազովի ծովի ջրատարածքում նավերի վրա հարվածները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Բրովդին իր Telegram ալիքում հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի Անօդաչու համակարգերի ուժերը հարվածներ են հասցրել բեռնատար նավերի Ազովի ծովի հյուսիսային ափի նավահանգիստներում: Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ազովի ծովում անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել երկու բեռնատար նավ՝ երկրի 25 քաղաքացիներով, ինչի հետևանքով զոհվել է նրանցից հինգը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով