Շարունակվում է մարդկանց հոսքը Ծիծեռնակաբերդ
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է: Վաղ առավոտից շարունակվում է մարդկանց հոսքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ուղիղ միացում՝ Ծիծեռնակաբերդից
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է: Վաղ առավոտից շարունակվում է մարդկանց հոսքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ուղիղ միացում՝ Ծիծեռնակաբերդից

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը՝ խոնարհումով և նրանց հիշատակի առջև պատասխանատվության հստակ գիտակցությամբ։ Մարդկության դեմ կատարված այդ սոսկալի ոճրագործությունը չի կարող և չպետք է դիտարկվի որպես անցյալի…

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրային Հեռուստաընկերություն, ձեր նման վախկոտ, կամակատար մեկ էլ դուք եք։ Ծիծեռնակաբերդում եթերն անջատել կամ կադրը փոխել, որ մարդիկ Վեհափառին չտեսնեն։ Դուք սնվում եք իմ հարկերի շնորհիվ, բկներիդ կանգնի։ Սրիկա, թուրքի կամակատարներ…»։
«Փաշինյանը չէ, որ պետք է տասնյակ տարիների գիտական ուսումնասիրությունների փաստերով արձանագրված այս ոճրին նոր նրբերանգներ տա։ Սա գիտականորեն ու փաստահեն իրողություն է, և մեր խնդիրն ու ողբերգությունն այն է, որ այսօրվա իշխանության նման քաղաքականության հետևանքով ցեղասպանության հատկանիշներով արդեն երկրորդ իրողության…

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ցեղասպանությունը միայն ցեղին ֆիզիկապես ոչնչացնելը չէ, այն հայության պարագայում ավելի նենգ ծրագրով ուղղորդված ոճրագործություն է, այն է՝ իսպառ ոչնչացնել հայի ինքնության բոլոր հենասյունները՝ Ազգային Եկեղեցին, մշակույթը, պատմությունը, որպեսզի անարգել յուրացնեն հայության պատմական…

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը հարգանքի տուրք է մատուցել՝ ծաղիկներ խոնարհելով հայ զոհերի հիշատակին, հայտնում են դեսպանատնից։ «1914-1921 թվականներին հայերի նկատմամբ իրականացված կոտորածներն ու այլ հանցագործությունները սարսափելի ողբերգություն էին։ Կարևոր է հիշել բոլոր զոհերին ու…

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսկիայում մի Աստվածամայր կա, որը չի ժպտում։ Նա չի մխիթարում: Նա եկել է պաշտպանելու։ Երբ հույսը սպառվում էր, մարդիկ դիմում էին ոչ թե գթասիրտ Մարիամին, այլ նրան, ով…

Ռուսաստանը սգում է հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այսօր մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին և, ինչպես միշտ, սգում նրանց հետ։ Ես նաև կցանկանայի հիշեցնել…

Ինչպես հայտնել էինք, Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին: Լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքելով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում իշխանության ու ընդդիմության շանսերը, ասել է. «Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, ապա Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու է, եթե…
«Ընդհանրապես ապրիլի 24-ին Էրդողանն էլ է ուղերձով հանդես գալիս և Նիկոլ Փաշինյանի ուղերձի բովանդակությունն արդեն առանձնապես չի տարբերվում Էրդողանի ուղերձի բովանդակությունից, որովհետև ինքն էլ է ձեռնպահ մնում ցեղասպանություն եզրույթը գործածելուց, ավելի շատ գործածում է Մեծ Եղեռն եզրույթը»,- անդրադառնալով ՀՀ վարչապետ…