Karevor News

Karevor News

Հրդեհ՝ Երևանում՝ Սեպուհի փողոցի տներից մեկում

Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Սեպուհի 21 տան 2-րդ հարկից կրակ և ծուխ են նկատվում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ…

Նավթի գները նվազում են ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի շուրջ բանակցությունների առաջընթացի ֆոնին

Նավթի գները փոքր-ինչ նվազել են, քանի որ թրեյդերները շարունակում են հետևել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների շուրջ առկա անորոշությանը, հայտնում է Reuters գործակալությունը։ Միջազգային էտալոն համարվող Brent տեսակի նավթի արժեքը նվազել է 75 ցենտով՝ բարելի դիմաց հասնելով 94,23 դոլարի։ Ամերիկյան…

ՆԱՏՕ-ն քննարկում է Եվրոպայում ԱՄՆ միջուկային ուժերի տեղակայման ընդլայնումը․ Financial Times

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի շրջանակում դիտարկում է եվրոպական երկրների տարածքում միջուկային զինանոցի տեղակայման աշխարհագրությունն ընդլայնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնի նպատակն է ամրապնդել դաշնակիցների վստահությունը ամերիկյան անվտանգության երաշխիքների հուսալիության նկատմամբ։ Նշվում է, որ…

Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման ուղղությամբ աշխատանքները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև երկկողմ գործընկերության շարունակական ամրապնդման հարցեր: Կարևորվել է տնտեսական ոլորտում փոխգործակցության ակտիվացումը՝ հաշվի առնելով…

Փաշինյանի խաղաղություն-պատերազմ կոնցեպցիան կոտրվել է. շողուլից այդ գնացքը գցեցին. Բռնել-նստեցնելու սցենարը չաշխատող է՝ նրան չի կարող ձայն ապահովել. Քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն այն կարծիքին է, որ մայիսի 8-ից մեկնարկած նախընտրական քարոզարշավն անցկացվել է ոչ հավասար պայմաններում։ «Քարոզարշավում ես չնկատեցի հավասար պայմաններ, քանի որ ազդեցիկ հիմնական քաղաքական ուժերից մեկի առաջնորդը գտնվում էր տնային կալանքում, նա հնարավորություն չունեցավ բնակավայրեր այցելել ու…

Փաշինյանը, հավանաբար, անձնական պարտավորություն է ստանձնել Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հարցում և այժմ կատարում է այն. Վոլոդին

Հայ ժողովրդի ճակատագիրն ու Հայաստանի պետականությունը չեն անհանգստացնում Փաշինյանին. նա քաղաքացիներից թաքցնում է, թե ինչ կարժենա Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից: Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Նույն բանը եղավ նաև Ուկրաինայում: ԵՄ-ի հետ ինտեգրվելու որոշում կայացնելիս խոսում էին…