Փաշինյանի խաղաղություն-պատերազմ կոնցեպցիան կոտրվել է. շողուլից այդ գնացքը գցեցին. Բռնել-նստեցնելու սցենարը չաշխատող է՝ նրան չի կարող ձայն ապահովել. Քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն այն կարծիքին է, որ մայիսի 8-ից մեկնարկած նախընտրական քարոզարշավն անցկացվել է ոչ հավասար պայմաններում։ «Քարոզարշավում ես չնկատեցի հավասար պայմաններ, քանի որ ազդեցիկ հիմնական քաղաքական ուժերից մեկի առաջնորդը գտնվում էր տնային կալանքում, նա հնարավորություն չունեցավ բնակավայրեր այցելել ու հանդիպել քաղաքացիների հետ։ Իսկ նման հանդիպումները բավականին մեծ ազդեցություն են թողնում քաղաքական ուժի վրա նախընտրական կամպանիայի ժամանակ, մի բան է, երբ քաղաքական ուժի ղեկավարն է անմիջապես այցելում մարդկանց, մեկ այլ բան է՝ երբ նրա ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչները»,- 168.am -ի հետ զրույցում նշեց Արմեն Բադալյանը։ Ըստ նրա, տարբեր լրատվամիջոցներ այս ընթացքում ցույց են տվել, թե իշխող ՔՊ կուսակցությունն իր քարոզարշավի ընթացքում որքան վարչական ռեսուրս է օգտագործել, ինչն էլ, բնականաբար, չի ապահովել քարոզարշավի հավասար պայմաններ՝ ընտրություններին մասնակից բոլոր ուժերի համար։ «Բնական է, չէ՞, որ մյուս խոշոր ուժերը չեն կարող վարչական ռեսուրս կիրառել։ Երբ Հանրային հեռուստաընկերության եթերում քաղաքական ուժերը բանավիճում են, ծրագրային որոշակի դրույթներ ներկայացնում են, բայց լուսաբանման տեսակետից հավասար պայմաններ չի եղել, քանի որ Հանրայինը ցույց չի տվել ընդդիմադիր կոնկրետ ուժի նախընտրական քարոզարշավը և քարոզարշավի ռոլիկը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5822

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով