Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման ուղղությամբ աշխատանքները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև երկկողմ գործընկերության շարունակական ամրապնդման հարցեր: Կարևորվել է տնտեսական ոլորտում փոխգործակցության ակտիվացումը՝ հաշվի առնելով քաղաքական մակարդակում այդ հարցում արտահայտված պատրաստակամությունը: Արարատ Միրզոյանը և Բայբա Բրաժեն մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման ուղղությամբ աշխատանքներին: Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել ժողովրդավարական գործընթացները թիրախավորող հիբրիդային տարատեսակ գործողություններին և դրանց արդյունավետ հակազդմանը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5709

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով