Karevor News

Karevor News

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 25-ի, 28-ի և 29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-ին և 27-ին, 28-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։…

Bugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ը

Bugatti-ն վերականգնել է «Veyron Grand Sport Vitesse» բացառիկ սուպերմեքենան, որի թափքը պատրաստված է փայլեցված ալյումինից և հայելու պես անդրադարձնում է շրջապատը։ 2014 թվականին անհատական պատվերով ստեղծված այս մեքենան պատրաստելու համար Ֆրանսիայի Մոլսհեյմ քաղաքում գտնվող Bugatti-ի կենտրոնակայան են տեղափոխվել մինչև 20…

Կիևյան փողոցում մի խումբ անձիք վիճել են, գործի է դրվել ատրճանակ

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 23:44-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Կիևյան փողոցից վիրավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի անձի։ ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ, ըստ…

Ինչ գնով է վաճառվել Մոնեի կտավը

Կլոդ Մոնեի «Ծիածանածաղիկներ» կտավը Ֆրանսիայում աճուրդով վաճառված ամենաթանկ արվեստի գործն է դարձել։ Այն վաճառվել է 50 միլիոն եվրոյով (56,05 միլիոն դոլար)։ Մոնեի կյանքի վերջին տարիներին ստեղծված նկարի համար 45 րոպե շարունակ մրցակցել է վեց գնորդ։ Այնուհետև պայքարը շարունակվել է ևս…

Առաջին մեդալը՝ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Բուդվայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 70 կգ քաշային Արտյոմ Ստեփանյանը 4։1 հաշվով գեղեցիկ հաղթանակ է տոնել Ռուսաստանի ներկայացուցիչ Եգոր Շարկենդեևի նկատմամբ ու դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովել առմվազն…

Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինել

Վինսենտ վան Գոգի հանրահայտ «Աստղալից գիշեր» կտավը կարող էր ներշնչված լինել 1889 թվականի հուլիսի 22-ի լուսաբացից առաջ Ֆրանսիայի երկնքի տեսարանով։ Այս մասին նշվում է հարավկորեացի հետազոտողների՝ Scientific Reports ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ։ Տարիներ շարունակ արվեստաբանները կարծում էին, որ կտավը ստեղծվել…

Ջրանջատում՝ Երևանում և Արմավիրում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հոկտեմբերի 25-ին ժամը 10:30 -13:00-ն կդադարեցվի Երզնկյանի 1 շենքի ջրամատակարարումը: Ժամը 10:40-18:00-ն կդադարեցվի ք.Արմավիր Մ.Բաղրամյանի 3/1, 6, 8, 10 շենքերի , Ռ.Եղոյան փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում…

Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձել

Մեծ Բրիտանիայի Ուոքինգ քաղաքից թոշակառու ներկարար-դեկորատորը միլիոնատեր է դարձել՝ աճուրդում 1,56 միլիոն ֆունտ ստեռլինգով վաճառելով «Pokémon» քարտերի հավաքածուն, որը 15 տարի պահել էր ձեղնահարկում։ Տղամարդը հավաքածուի իրական արժեքի մասին չի իմացել, մինչև տեղական թերթում չի կարդացել, որ նմանատիպ մեկ քարտը…

Կեցցե´ս Նարե. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում հաղթած Հայաստանի պատվիրակ Նարեին։ «Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում։ Կեցցե՛ս Նարե»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը

Նոյեմբերի 27-ին Երևանում կկայանա Mix Fight 59 խառը մենամարտերի մրցաշարը։ «Սպորտի կառավարման կենտրոնի» մարզադահլիճում կայանալիք մրցաշարի ընթացքում կկայանա 11 մենամարտ MMA-ի ու K1-ի կանոններով, իսկ շոոուն կեզրափակվի 4 մարզիկների մասնակցությամբ K1-ի գրան Պրի մրցաշարով, որի հաղթողը պայմանագիր կստորագրի աշխարհի առաջատար…