Karevor News

Karevor News

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի և Չեխիայի վարչապետի հանդիպումը

Բաքվում ապրիլի 27-ին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ադրբեջանա-չեխական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ընդգծելով համագործակցության ընդլայնման լայն հնարավորությունները քաղաքական, տնտեսական և էներգետիկ…

Դժվարությունները ժամանակավոր են, իսկ Ռուսաստանը՝ հավերժ. Պուտին

Ռուսաստանի օրենսդրությունը պետք է լինի ճկուն և ուղղված դեպի ապագան, ավելորդ արգելքները դանդաղեցնում են զարգացումը։ Դժվարությունները ժամանակավոր են, իսկ Ռուսաստանը՝ հավերժ, ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Օրենսդիրների խորհրդում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ երկիրն առերեսվում…

Հայ սահմանապահները ԱՄՆ-ում ծանոթացել են Մեքսիկայի հետ սահմանին Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Արտահանման վերահսկողության ու սահմանների անվտանգության ծրագրի շրջանակում Հայաստանի սահմանապահ կառույցի ներկայացուցիչները մեկնել են Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Պետքարտուղարության և Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության գործընկերներին և քննարկելու ընթացիկ համագործակցությունը։ Ինչպես տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից, ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում…

Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2009 թվականին ծնված Հայկանուշ Խաչատրյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։

Նեթանյահուն մտադիր է ՑԱԽԱԼ-ի վրա բարդել Լիբանանում Իսրայելի ձախողումը․ Israel Hayom

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցանկանում է Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ ձախողված գործողության համար մեղադրել երկրի Զինված ուժերին (ՑԱԽԱԼ)։ Այս մասին հայտնում է Israel Hayom (IH) պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Զինվորականների դժգոհությունը միայն այսբերգի գագաթն է։ Բանակում աճում է այն զգացողությունը,…

ՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Գերմանիայի դեսպանին՝ Կիևում Բունդեսթագի պատգամավորի և «Իչկերիայի Չեչնիական Հանրապետություն» կազմակերպության ղեկավարի հետ հանդիպման պատճառով

ՌԴ ԱԳՆ-ն վճռական բողոք է հայտնել Ռուսաստանում Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆին՝ Բունդեսթագի պատգամավոր Ռոդերիխ Կիզևետերի (ՔԴՄ) և Ռուսաստանում արգելված «Իչկերիայի Չեչնիական Հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Ահմեդ Զակաևի՝ Կիևում կայացած հանդիպման կապակցությամբ։ Այս մասին հայտնել են ռուսական դիվանագիտական գերատեսչությունից՝ ընդգծելով, որ…

Զելենսկին խորհրդարան է ներկայացրել Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրինագծերը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել մայիսի 4-ից երկրում ռազմական դրությունը և զորահավաքը ևս 90 օրով երկարաձգելու մասին օրինագծերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, համապատասխան փաստաթղթերը տեղադրված են Ուկրաինայի խորհրդարանի կայքում: Փաստաթղթերը ներկայացվել են համապատասխան հանձնաժողովի քննարկմանը, իսկ դրանից հետո պետք…

Պակիստանցի 6 զինվոր է զոհվել աֆղանական ուժերի հետ բախումների ժամանակ․ Ariana News

Առնվազն վեց պակիստանցի զինծառայող է զոհվել Քանդահար նահանգում աֆղանական ուժերի հետ բախումների ժամանակ: Այս մասին հայտնել է աֆղանական Ariana News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ նրանց տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը։ Նշվում է, որ բախումները սկսվել են…

Նոր գահ ունեք, բայց մեր ուրախությունը թերի է…Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի

«Նոր գահ ունեք, բայց մեր ուրախությունը թերի է… Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն՝ Արագածոտնի թեմի Բյուրական բնակավայրում գտնվող և հավատացյալ ժողովրդի կողմից խորապես սիրված սրբավայրին, մեծանուն բարերար Խորեն Ավագի Արոնյանի կողմից նվիրվել է ընկուզենու փայտից պատրաստված, քանդակազարդ գահ։ Գահի առկայությունն…