Karevor News

Karevor News

Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը և այլ պաշտոնատար անձինք սույն թվականի հոկտեմբերի 21-ին այցելել են Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր տեղում քննարկելու…

Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 21-ին, Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում հերքել է իր առնչությունը Ուկրաինայի կողմից օգտագործվող Starlink արբանյակային կապի և դրա ռազմական նշանակության Starshield ծառայության աշխատանքի դանդաղեցմանը։ Lրագրողների հետ զրույցի տեսանյութը

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ» հետազոտության արդյունքների քննարկմանը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի կազմակերպած՝ «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ (Նոր Նորքի բնակիչների առօրյա փորձառություններն ու գնահատականները)» հետազոտության արդյունքների քննարկմանը։ Այդ…

Meta-ն ռեկորդային չափի տուգանքի է ենթարկվել

ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի դատարանը Meta ընկերությանը պարտավորեցրել է վճարել 25 միլիարդ դոլար տուգանք՝ անձնական տվյալների պաշտպանության գործով։ Սա ընկերության պատմության մեջ նշանակված ամենախոշոր տուգանքն է։ Հիշեցնենք, այս ընկերությանն են պատկանում Facebook և Instagram սոցիալական ցանցերն ու WhatsApp մեսենջերը։ Որոշումն…

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևներն առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում ևս սպասվում են տեղումներ։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 26-ի…

Ես կարգավորել եմ պատերազմները, բայց խաղաղության մրցանակը տվեցին մի կնոջ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բազմաթիվ պատերազմներ է կարգավորել, սակայն Խաղաղության Նոբելյան մրցանակն իրեն չի շնորհվել։ «Ես կարգավորել եմ այս բոլոր պատերազմները, իսկ Խաղաղության Նոբելյան մրցանակը տվեցին մի երիտասարդ կնոջ, որի մասին ոչ ոք երբեք չէր լսել»,- ասել…

Ադրբեջանի քաղաքացին մոլորվել ու հայտնվել է ՀՀ-ում. ԱԱԾ

ԱԱԾ-ից հայտնում են, որ 2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, ՀՀ տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն: Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել…

«Ինտեր»-ը Մխիթարյանի գոլային փոխանցման շնորհիվ հաղթեց «Շախտյոր»-ին. ՉԼ այլ արդյունքներ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան երրորդ տուրի խաղային երկրորդ օրվա հանդիպումները: Անակնկալ հաղթանակի տոնեց «Կոմո»-ն, որը 4:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, «Լիլ»-ը զիջեց «Գալաթասարայ»-ին 2:4 հաշվով, «Աստոն Վիլա»-ն 3 գնդակ ուղարկեց «Վիկինգ»-ի դարպասը՝ սեփականն ընդունելով միայն մեկը, «Բավարիա» – «Արսենալ» հանդիպումն…

Գազային ապոկալիպսիսի գինը. ո՞վ է պաշտպանում «Գազպրոմ Արմենիա»-ի շահույթը

Հայաստանին հերթական տնտեսական աղետով են սպառնում։ Եվրասիական տնտեսական միության շրջանակում պատրաստված զեկույցի հեղինակները հաշվարկել են, որ ռուսական գազի գինը կարող է ներկայիս 177,5 դոլարից հասնել 300 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Հանրային քննարկումներում արդեն շրջանառվում են թանկացման աղետալի հետևանքների մասին…

Զելենսկին նոյեմբերի սկզբին ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ եռակողմ հանդիպման հույս ունի. նա նշել է նախատեսվող թեմաները

ԱՄՆ-ն առաջարկում է հնարավորինս շուտ անցկացնել նոր եռակողմ հանդիպում ամերիկացի, ուկրաինացի և ռուսաստանցի բանակցողների միջև՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի հարցով։ Քննարկվում է նաև երկրների առաջնորդների միջև հնարավոր բանակցությունների հարցը։ Ինչպես հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի…