ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բազմաթիվ պատերազմներ է կարգավորել, սակայն Խաղաղության Նոբելյան մրցանակն իրեն չի շնորհվել։ «Ես կարգավորել եմ այս բոլոր պատերազմները, իսկ Խաղաղության Նոբելյան մրցանակը տվեցին մի երիտասարդ կնոջ, որի մասին ոչ ոք երբեք չէր լսել»,- ասել է Թրամփը։ Նա հիշեցրել է, որ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն, որը 2025 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, ավելի վաղ հայտարարել է, թե ինքը արժանի չէ Խաղաղության Նոբելյան մրցանակին։ «Նա ասել է՝ «Ես արժանի չեմ Խաղաղության Նոբելյան մրցանակին։ Աշխարհում միայն մեկ մարդ կա, որն արժանի է դրան»»,- ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ արժանի էր Պուլիցերյան մրցանակի՝ գրականության ոլորտում. «Ես պետք է ստանայի Պուլիցերյան մրցանակը՝ գրելու համար»։



