Karevor News

Karevor News

«ՖԼԵՇ» ՍՊԸ-ն շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի լցակայաններում հայտնաբերված խախտումների հիման վրա Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության։ Նախատեսվում է շուրջ 28 մլն դրամի տուգանք։

Արաղչին քննադատել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների ներկայությունը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին պատերազմը ցույց է տվել՝ տարածաշրջանում ամերիկյան զորքերի և ռազմաբազաների ներկայությունը ոչ միայն չի ապահովում հյուրընկալող երկրների անվտանգությունը, այլև խաթարում է այն։ Ռուսաստանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ավարտին Արաղչիի խոսքով՝ ամերիկյան ռազմաբազաները…

Իսկ ի՞նչ կարծիք ունեք դուք, սիրելի՛ համաքաղաքացիներ․ Ջուլիետա Ազարյան

Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը տեսանյութ է հրապարակել՝ խոսելով համատիրությունների մասին։ «Վերջին օրերին մամուլում լուրերն էին շրջանառվում, թե Երևանի քաղաքապետարանը որոշել է ազատվել համատիրության նախագահներից։ Կարծում եմ, որ հրաշալի առիթ է ստեղծվել, որ ինքներս մեզ մի քանի հարց ուղղենք։ Օրինակ՝…

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հոկտեմբերի 19-ին հակակառավարական ցույցերի մասնակիցների և ոստիկանության միջև նոր բախումներ են տեղի ունեցել։ Ցուցարարների մի մասը ոստիկանների ուղղությամբ քարեր, «Մոլոտովի կոկտեյլներ» և հրատեխնիկական միջոցներ է նետել, իսկ իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ։ Ինչպես տեղեկացնում…

Տան բակում պահում էր կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ս.թ. հոկտեմբերի 15-ին տեղեկատվություն է ստացել Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում ապօրինի պահվող բեզոարյան այծերի վերաբերյալ։ Տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ծաղկունք գյուղի բնակիչ Բ․Ս․-ն իր տան բակի…

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Թուրքիայում բնակվող և գործունեություն ծավալող յոթ անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու հրապարակային կոչերի, պետության դեմ ուղղված հրապարակումների և կրոնական ատելություն հրահրելու գործով։ Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ քննության այս փուլում հավաքված ապացույցների հիման…

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը (ՊԱԿ) վերաբերող հարցեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Դավիդ Թավադյանը ներկայացրել է պետական ակտիվների տեսակները, ինչպես նաև վիճակագրական տվյալներ։ Պետական…

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Իսպանիայում «Ադամ» մթնոլորտային երևույթով պայմանավորված հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։ Ինչպես տեղեկացնում է Իսպանիայի հանրային հեռարձակողի՝ RTVE-ի հոկտեմբերի 19-ի հաղորդումը, Վալենսիայի ինքնավար համայնքի Օլիվա բնակավայրում հայտնաբերվել է երկու զոհ։ Եվս երկու մարդ մահացել էր հանգստյան…

WWF-ը COP17-ից ակնկալում է կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման ավելացում և կոնկրետ գործողություններ

Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) կոչ է անում COP17-ի շրջանակում ընդունել հստակ որոշումներ, որոնք թույլ կտան արագացնել կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունները, ավելացնել ֆինանսավորումը և ապահովել երկրների ստանձնած պարտավորությունների կատարումը։ Հոկտեմբերի 19-ին COP17-ի շրջանակներում Երևանում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին նշեց Բնության…

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Եմենի հարավում՝ Շաբվա նահանգում, կառավարական ուժերի ուսումնական ճամբարին հութիների հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 մարդ, շուրջ 200-ը վիրավորվել է։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այս մասին հայտնել են նահանգի իշխանությունները։ Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին՝ անվտանգության ուժերի նորակոչիկների…