Իսկ ի՞նչ կարծիք ունեք դուք, սիրելի՛ համաքաղաքացիներ․ Ջուլիետա Ազարյան

Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը տեսանյութ է հրապարակել՝ խոսելով համատիրությունների մասին։ «Վերջին օրերին մամուլում լուրերն էին շրջանառվում, թե Երևանի քաղաքապետարանը որոշել է ազատվել համատիրության նախագահներից։ Կարծում եմ, որ հրաշալի առիթ է ստեղծվել, որ ինքներս մեզ մի քանի հարց ուղղենք։ Օրինակ՝ ճանաչու՞մ ենք մենք մեր համատիրության նախագահին, թե ոչ։ Արդյոք մենք ենք ընտրե՞լ մեր համատիրության նախագահին։ Եթե մենք չենք ընտրել, ապա ինչպե՞ս են տարբեր անհատներ մեկ օրում դարձել համատիրության նախագահներ։ Եվ կարևոր հարցերից մեկը թերևս. արդյոք այն գումարները, որոնք ուղղում ենք կամ պիտի ուղղենք համատիրություններին, որպեսզի լուծվեն տարբեր խնդիրներ՝ մանր, միջին, մեծ, արդյոք այդ գումարները նպատակայի՞ն են ծախսվում, թե՞ ոչ։ Եվ եթե չենք վճարում այդ գումարները, արդյոք պատճառներից մեկը կարող է լինել, և հիմնական պատճառներից մեկը կարող է լինել հետևյալը, որ ունենք անվստահություն, երբեմն խոր անվստահություն այս ինստիտուտի նկատմամբ, և վստահ չենք, որ այն գումարները, որոնք ուղղում ենք համատիրություններին, ծառայում են իրենց բուն նպատակներին։ Խնդրում եմ թողեք մեկնաբանությունների դաշտում ձեր կարծիքը, շատ կարևոր է»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16148

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով