ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է երկրի հիմնադրման 250-ամյակին նվիրված նոր հուշադրամների թողարկման մասին, որոնց վրա պատկերված կլինի նախագահ Դոնալդ Թրամփը։ Չնայած ԱՄՆ-ում գործող օրենսդրությունն ավանդաբար արգելում է կենդանի անձանց պատկերել մետաղադրամների վրա, Ֆինանսների նախարարությունը հիմնվում է 2020 թվականին…

Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին

Արքայադուստր Մարգարետի թոռ Սեմ Չատտոն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն՝ բրիտանահայ նկարչուհի Էլեանոր Էքսերջյանին։ Փեսացուն ուրախալի լուրը հայտնել է Instagram-ի իր էջում «Ես իսկապես ուրախ եմ հայտնել, որ Էլլին և ես նշանադրվել ենք։ Եվ մենք չէինք կարող ավելի երջանիկ…

Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման և մաքրման աշխատանքներ։ Քաղաքի մաքրության պահպանման նպատակով նման աշխատանքներն իրականացվում են ամեն օր, այդ թվում՝ գիշերային ժամերին։

Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում

Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարն առաջացած տեխնիկական խնդրի պատճառով ներկա պահին չի սպասարկում։ «Հայցում ենք ձեր ներողամտությունը և տեղեկացնում, որ գործարկվելուն պես կտեղեկացնենք»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 14-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում՝

ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար

ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք ԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը և կից տեսանյութ հրապարակել:

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

Ալբանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) հանդիպել է Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարար Մարինելա Պրիֆտիի հետ։ Ինչպես տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի, զբոսաշրջության և սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։…

2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2025 թվականի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնում են 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիները։ Միաժամանակ, եկամուտների հայտարարագիրը պետք է ներկայացնել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական…

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն՝ Կատարի Հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ ցավակցելու և նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով։

Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հուլիսի 13-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել եմ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար։ Վստահ եմ, որ միասնական աշխատանքի, փոխադարձ հարգանքի և համագործակցության շնորհիվ կկարողանանք կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված…