Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սաշա Կատվալյանը։ «Այսօրվանից դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը որպես ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար»,-նշել է Սաշա Կատվալյան

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ

Սահմանային անվտանգության և մաքսային բոլոր գործառույթները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո, TRIPP երթուղում ԵԱՏՄ կարգավորումների մասին « Ազատության » հարցմանն ի պատասխան նշել են ԱՄՆ պետդեպարտամենտից: Օրերս Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել էր, որ Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP-ը գործելու է…

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 3-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի՝ համայնքին պատճառված 76 միլիոն 822 հազար դրամ վնասի հատուցման պահանջով: Այդ…

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Լոռու մարզի դատախազությունում, Լոռու մարզպետարանի միջնորդությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում, պարզվել է, որ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալած և փաստացի տիրապետող 22 սուբյեկտների կողմից դրանք օգտագործվում են պայմանագրերի խախտումներով ու ոչ նպատակային: Արդյունքում՝ այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում: Այդ…

Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար

Ինդոնեզիան նոր վիզային կանոններ է սահմանել՝ թիրախավորելով Բալիում զբոսաշրջային վիզայով գտնվող օտարերկրյա ինֆլյուենսերներին և կոնտենտ ստեղծողներին։ SmartTraveller-ը նախազգուշացրել է ավստրալացի կոնտենտ ստեղծողներին՝ Ինդոնեզիա մեկնելուց առաջ համոզվել, որ ունեն աշխատանքի համար համապատասխան վիզա։ Յուրաքանչյուր ոք, ով զբոսաշրջային վիզայով գտնվելիս առցանց հրապարակում…

Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ

՝ նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ։ 74 տարեկան հասակում կյանքից հեռացած նախկին ղեկավարի պատվին երկրում պետական դրոշները կիջեցվեն։ Հուլիսի 13-ից երկուշաբթի օրվանից մինչև կիրակի՝ հուլիսի 19-ը, պետական բոլոր կառույցներն ու հիմնարկները կդադարեցնեն աշխատանքը։ Հոգեհանգստյան աղոթքը…

Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան

Հայաստանի ամենագեղեցիկ ճանապարհներից մեկը` Մեղրու լեռնանցքով անցնող ճանապարհը, երաշխիքային ժամկետի մեջ կրկնակի ասֆալտապատվել է շինարարի միջոցների հաշվին։ Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նախարարը նաև հրապարակել է տեսանյութ։

Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3

ԱԳՆ-ն ներկայացնում է շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները և ընթացակարգերը պարզաբանող խորհրդատվական տեսանյութի 3-րդ մասը, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը, բարելավել ՀՀ քաղաքացիների կողմից դեսպանություններ ներկայացվող դիմումները և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին՝ այդպիսով նվազեցնելով վիզայի դիմումների մերժման հավանականությունը։ ԵՄ…

Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2

ԱԳՆ-ն ներկայացնում է շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները և ընթացակարգերը պարզաբանող խորհրդատվական տեսանյութի 2-րդ մասը, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը, բարելավել ՀՀ քաղաքացիների կողմից դեսպանություններ ներկայացվող դիմումները և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին՝ այդպիսով նվազեցնելով վիզայի դիմումների մերժման հավանականությունը։ ԵՄ…

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին

Հայաստանի ներքին գործերի նախարարության կիբեռոստիկանությունը զգուշացնում է հերթական զեղծարարության մասին։ ՆԳՆ կիբեռոստիկանությունը հայտնում է, որ քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «Ճանապարհային ոստիկանության» անունից։ Ըստ կիբեռոստիկանության՝ այդ հաղորդագրությունների նպատակը քաղաքացիների ֆինանսական միջոցների հափշտակումն է։ «Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք…