ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին

Հայաստանի ներքին գործերի նախարարության կիբեռոստիկանությունը զգուշացնում է հերթական զեղծարարության մասին։ ՆԳՆ կիբեռոստիկանությունը հայտնում է, որ քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «Ճանապարհային ոստիկանության» անունից։ Ըստ կիբեռոստիկանության՝ այդ հաղորդագրությունների նպատակը քաղաքացիների ֆինանսական միջոցների հափշտակումն է։ «Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ. փոստը»,- հորդորում է ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը։ Կառույցը քաղաքացիներին կոչ է անում չարձագանքել նման հաղորդագրություններին, չբացել կասկածելի հղումները և չտրամադրել բանկային կամ անձնական տվյալներ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9630

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով