Թուրքիայում ևս մեկ ընդդիմադիր նախկին քաղաքապետ է դատապարտվել ազատազրկման

Թուրքիայում դատարանը ավելի քան 46 տարվա ազատազրկման է դատապարտել Անթալիայի շրջանի նախկին ընդդիմադիր քաղաքապետերից մեկին՝ կոռուպցիայի, փողերի լվացման և հանցավոր կազմակերպություն ղեկավարելու մեղադրանքներով։ Anadolu լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Մանավգատի նախկին համայնքապետ Նիյազի Նեֆի Կարան Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժից՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից էր։…








