Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրի հարավում գտնվող քաղաքներից մեկին հասցված իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ երեք բուժակ, հայտնում է «BBC News»-ը: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ երկու երկրները համաձայնության են եկել 45-օրյա հրադադար հաստատելու շուրջ: Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Հարուֆ քաղաքի քաղաքացիական պաշտպանության կենտրոնի վրա իրականացված հարձակման հետևանքով ծանր վիրավորում է ստացել նաև չորրորդ բուժակը: Ուրբաթ օրը ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վաշինգտոնում կայացած երկօրյա բանակցություններից հետո Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են երկարաձգել իրենց փխրուն հրադադարը։



