Մարիա Կարապետյանը ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը 57 երկրի պատգամավորներից ստանալով ամենաշատ քվեներ՝ 119 քվե՝ ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։ Այդ մասին տեղեկանում ենք պատգամավորի Ֆեյսբուքի էջից:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան նախատեսում է մինչև 2030 թվականը պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է մինչև 2030 թվականը պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսի․ հինգ տարի շուտ, քան նախատեսված է ՆԱՏՕ-ի նպատակային ժամկետով։ Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պետությունների…

Թուրքիան, Բուլղարիան և Ռումինիան ընդլայնում են համագործակցությունը Սև ծովի անվտանգության ուղղությամբ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հանդիպել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Դիմիտար Ստոյանովի և Ռումինիայի պաշտպանության նախարար Ռադու-Դինել Միրուցայի հետ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։ Հանդիպումը կայացել է Անկարայի նախագահական համալիրում՝ ՆԱՏՕ-ի…

Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները՝ Թուրքիային F-35-երի հնարավոր մատակարարման վերաբերյալ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները՝ կապված Թուրքիային F-35 կործանիչների հնարավոր մատակարարման հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ Միցոտակիսը նշել է, որ դաշնակցային հարաբերությունները պետք…

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին

Թեհրանը դատապարտել է ամերիկյան վերջին հարձակումն Իրանի վրա և Պարսից ծոցի հարևաններին զգուշացրել է, որ Իրանի դեմ ագրեսիայի գործողություններում ցանկացած համագործակցություն կհամարվի հանցագործության մեղսակցություն։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ հայտարարությունը հուլիսի 8-ի գիշերն ԱՄՆ-ի հարվածների կապակցությամբ։…

Թուրքիան Ուկրաինային «ռազմական աջակցություն կցուցաբերի», բայց գտնում է, որ «խաղաղության համար պետք է Ռուսաստանին խրախուսել»

«Տրումենի ժառանգությունը կորսվում» է,- Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից ընդհանրական այս տպավորությունն է փոխանցել բրիտանական The Telegraph-ի մեկնաբան Ջեյք Սայմոնսը՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով Թրամփ-Էրդողան հանդիպումը։ Բրիտանացի հեղինակի դիտարկումները ամփոփ փոխանցել է ուկրաինական Unian -ը։ Թուրքիան, ինչպես հայտնի է, ՆԱՏՕ-ին անդամակցել է…

Իսպանիայից հանգիստ են արձագանքել Թրամփին

Իսպանիայի վարչապետի աշխատակազմը Թրամփի սպառնալիքներին արձագանքել է հանգիստ՝ դրանք որակելով սովորական աշխատանքային ընթացք։ Մադրիդը հայտարարել է, որ Իսպանիան շարունակում է ԱՄՆ-ի հետ պահպանել գերազանց սոցիալական, մշակութային և տնտեսական հարաբերություններ, որոնք իշխանությունները մտադիր չեն փոխել։ Նշենք, որ արձագանքը հաջորդել է Անկարայում…

Թուրքիայի ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում ընթացքող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ այս պահի դրությամբ լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվել։

Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4320-ի

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 4320-ի։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA): «Ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր՝ մարտի 2-ից մինչև հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում, զոհերի ընդհանուր թիվը հասել…