Թուրքիան, Բուլղարիան և Ռումինիան ընդլայնում են համագործակցությունը Սև ծովի անվտանգության ուղղությամբ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հանդիպել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Դիմիտար Ստոյանովի և Ռումինիայի պաշտպանության նախարար Ռադու-Դինել Միրուցայի հետ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։ Հանդիպումը կայացել է Անկարայի նախագահական համալիրում՝ ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Բանակցությունների ավարտին երեք երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Սև ծովում ականազերծման համատեղ օպերատիվ խմբի (MCM Black Sea) ստեղծման վերաբերյալ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9614

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով