Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները՝ Թուրքիային F-35-երի հնարավոր մատակարարման վերաբերյալ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները՝ կապված Թուրքիային F-35 կործանիչների հնարավոր մատակարարման հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ Միցոտակիսը նշել է, որ դաշնակցային հարաբերությունները պետք է հիմնված լինեն հիմնարար սկզբունքների և բարիդրացիական հարաբերությունների վրա։ «Անհրաժեշտ է հաշվի առնել ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների զգայունությունները։ Մենք կարծում ենք, որ խնդիրների ճնշող մեծամասնությունը կարող է լուծվել միայն բարիդրացիության սկզբունքի հիման վրա»,- հայտարարել է Հունաստանի վարչապետը։ Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ Միցոտակիսը միայն շեշտել է՝ «Անկարա այցելելը միշտ հաճելի է»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9614

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով