Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը

Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու համար դիմումների ընդունումը: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ 2026 թվականի թեման է «Մարդկային կապը և երկխոսությունը արհեստական բանականության դարաշրջանում»: Դիմորդները պետք է լինեն 25-45 տարեկան՝ 2026 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ։ Ունենան իրենց ոլորտում առաջնորդության հաստատված փորձ և ձեռքբերումներ։ Ցուցաբերեն հանձնառություն միջմշակութային երկխոսության և հասարակական դրական ազդեցության նկատմամբ։ Ունենան դրական փոփոխություններ նախաձեռնելու և իրականացնելու ներուժ։ Կարողանան լիարժեք մասնակցել ծրագրի բոլոր բաղադրիչներին։ Ազատ տիրապետեն անգլերենի: Դիմումների առցանց ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի հուլիսի 19-ն է:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13162

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով