Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային

2026 թվականի հուլիսի 13-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային: 320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն լեզվաբան, բառարանագիր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը (1876-1953թթ.)՝ իր ձեռագրերի խորապատկերին: Նամականիշի վրա առկա են նաև «150 ԱՄՅԱԿ» և «ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նամականիշի վրա տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2026-2027թթ. օրացույցում: Թողարկման օրը` 13 հուլիսի 2026թ. Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա Չափսերը` 30,0 x 40,0 մմ Մեկ թերթի վրա՝ 10 հ. Տպաքանակը՝ 10 000 հ.

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13155

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով