Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր աջակցությունն է հայտնել ազգային հավաքականին՝ 2026 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուն 0։2 հաշվով զիջելուց հետո։ X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ Ֆրանսիայի նախագահը նախ շնորհավորել է իսպանացիներին եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ: «Շնորհավորում եմ Իսպանիային…

Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում

Երևանում ավարտված բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության եզրափակիչ հանդիպումից հետո տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում ներկայացվել է մրցաշարի խորհրդանշական հնգյակը (All-Star Five)։ Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։ Հայաստանի հավաքականից խորհրդանշական հնգյակում ընդգրկվեցին Էնթոնի Սարգսյանը և…

«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը

«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսի ձեռքբերմանը։ Ինչպես հայտնում է ֆուտբոլային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, մանկունիանցիներն ակտիվացրել են 29-ամյա բելգիացու պայմանագրում առկա հրաժարագնի կետը՝ 41 միլիոն եվրոյի չափով։ Ակումբն արդեն իսկ բանավոր համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ անձնական…

ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ

ՖԻՖԱ-ն հուլիսի 19-ին Նյու Ջերսիի «ՄետԼայֆ» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման համար լրացուցիչ տոմսեր է հանել վաճառքի։ Ըստ Associated Press-ի՝ վաճառքում է հայտնվել շուրջ 1200 տոմս՝ 7380 դոլար սկզբնական արժեքով։ Բացի այդ, ՖԻՖԱ-ն առաջարկում է ավելի թանկարժեք տարբերակներ.…

Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վստահեցրել է, որ ակումբը մտադիր չէ բաժանվել թիմի վինգեր Ռաֆինյայից՝ չնայած Էնթոնի Գորդոնի և Կարիմ Ադեյեմիի տրանսֆերների շուրջ շրջանառվող լուրերին։ «Մենք չենք ցանկանում, որ Ռաֆինյան հեռանա։ Նա մեր թիմի համար առանցքային խաղացող է», – նշել է…

Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 21–26-ը «Դինամո» մարզադահլիճում կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որն ընդգրկված է Եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիայի օրացուցային պլանում։ Մրցումների մեկնարկը հուլիսի 21-ին ժամը 11:00-ին։ Եզրափակիչ գոտեմարտերը կկայանան հուլիսի 25-ին՝ ժամը 15:00-ին:

Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 125 կգ քաշային Հենրիկ Հայկյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Բրոնզե գոտեմարտում հայ ըմբիշը 8-0 հաշվով առավելության է հասել հունգարացի մրցակցի նկատմամբ ու կկանգնի…

Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը

Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային պայքարում գրավել է 3-րդ տեղը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարի ֆեդերացիան: «Մեր տղաները նվաճել են 6 մեդալ՝ 2 արծաթե և 4 բրոնզե»,- հայտնում են ֆեդերացիայից: