Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում

Երևանում ավարտված բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության եզրափակիչ հանդիպումից հետո տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում ներկայացվել է մրցաշարի խորհրդանշական հնգյակը (All-Star Five)։ Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։ Հայաստանի հավաքականից խորհրդանշական հնգյակում ընդգրկվեցին Էնթոնի Սարգսյանը և Էթան Կազանչյանը՝ արժանանալով մրցաշարի լավագույն խաղացողների թվում լինելու պատվին։ Էնթոնի Սարգսյանը, որը ճանաչվեց նաև մրցաշարի ամենաարժեքավոր խաղացողը (MVP), մրցաշարի ընթացքում միջինը գրանցեց 21.0 միավոր, 14.8 ռեբաունդ, 2.5 արդյունավետ փոխանցում և 36.0 արդյունավետության գործակից (EFF)։ Էթան Կազանչյանը ևս անցկացրեց հաջող մրցաշար՝ միջինը վաստակելով 21.8 միավոր, 2.5 ռեբաունդ, 5.6 արդյունավետ փոխանցում և 21.3 արդյունավետության գործակից (EFF)։ Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի 2026 թվականի խորհրդանշական հնգյակը՝ Էնթոնի Սարգսյան (Հայաստան) Էթան Կազանչյան (Հայաստան) Օրիկ Իստրեֆի (Կոսովո) Զաք Սեյդ Հոլիեր (Մալթա) Բո Սեմյուել Կիսվարդա (Մալթա)

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9614

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով