Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր աջակցությունն է հայտնել ազգային հավաքականին՝ 2026 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուն 0։2 հաշվով զիջելուց հետո։ X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ Ֆրանսիայի նախագահը նախ շնորհավորել է իսպանացիներին եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ: «Շնորհավորում եմ Իսպանիային հաջորդ փուլ դուրս գալու կապակցությամբ։ Շնորհակալություն Ֆրանսիայի հավաքականի խաղացողներին մեր երկրի գույները այդքան անձնուրաց պաշտպանելու համար։ Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է և լի ներուժով»,- գրել է նա X-ի իր էջում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9613

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով