Հրդեհ՝ Դոմինիկյան Հանրապետության հյուրանոցներից մեկում. կա մեկ զոհ, տարհանվել է մոտ 1700 զբոսաշրջիկ

Դոմինիկյան Հանրապետության ափամերձ առողջարանային հյուրանոցներից մեկում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով մեկ կին է զոհվել, և գրեթե 1700 զբոսաշրջիկ է տարհանվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել հանրահայտ Բայայիբե առողջարանային գոտում գտնվող Viva Wyndham Dominicus Beach հյուրանոցում։…








