Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Հունիսի 12-15-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են 292 հանցագործություն: Մասնավորապես՝ 65 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 33 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 24 դեպք՝…

Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի

Ֆիլիպինների հարավի Մինդանաո կղզում տեղի ունեցած 7,8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի, 36 մարդու որոնումները շարունակվում են: Այս մասին հաղորդել է ABS-CBN News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Նրանց տվյալներով՝ զոհվածների մեծ մասը դարձել են երկրաշարժի հետևանքով առաջացած…

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Միխայիլ Վերբիցկուն ազատ են արձակել

Օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկուն այսօր ազատ են արձակել։ Վերբիցկու փաստաբանը «Ազատության»-ը փոխանցել է, որ ՌԴ իրավապահները նրան կալանավորելու միջնորդություն Հայաստանի դատախազություն չեն ուղարկել։ Վերբիցկին, սակայն, չի կարող հեռանալ Հայաստանից։ Փաստաբան Վաչե Սիմոնյանն ասել է՝…

Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները

Ահազանգի հիման վրա Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկաններն իրականացնում են որոնողական աշխատանքներ: Հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ահազանգի հիման վրա…

Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում

Հունիսի 14-ին՝ ժամը 21։36-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկի պահեստային հատվածում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ,…

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Հունիսի 13-ին՝ ժամը 18։53-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…

Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին

Այսօր՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտյոմ Հ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ…

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է

Հունիսի 14-ին՝ ժամը 02։57-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին…

Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Գազայի հատվածում փլատակներում մնացած զոհերին երբեք չնույնականացնելու հավանականությունը մեծանում է ամեն օր։ Այս մասին հայտնել է Երուսաղեմում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչ Փեթ Գրիֆիթսը, որի խոսքերը մեջբերում է The Guardian թերթը։ «Կասկած չկա, որ այս մարմինները շուտով դժվար կլինի…