Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները

Ահազանգի հիման վրա Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկաններն իրականացնում են որոնողական աշխատանքներ: Հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Դեպքի վայրում փրկարարների և ոստիկանների կողմից իրականացվում են որոնողական աշխատանքներ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով