Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում

Հունիսի 14-ին՝ ժամը 21։36-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկի պահեստային հատվածում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։38-ին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9779

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով