Բելգիայում բախվել են գնացքն ու դպրոցական ավտոբուսը. կան զnhեր

Բելգիայի Բյուգենհաուտ քաղաքում գնացքի և դպրոցական միկրոավտոբուսի բախման հետևանքով մի քանի մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։ Ֆլամանդական VRT հանրային հեռարձակողի տվյալներով՝ երկաթուղային գծանցի վրա տեղի ունեցած վթարի պահին միկրոավտոբուսում եղել են յոթ երեխա,…

Արմավիրի քրեական ոստիկանները հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպք են բացահայտել

Մայիսի 22-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ծաղկալանջ գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդու հովանավորչությամբ Գեղակերտ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը նյութապես շահագրգռել է համագյուղացիներին՝ մասնակցել ապրիլին մայրաքաղաքում կազմակերպված հավաքին։ Պարզվել է, որ…

Մեքենայում հայտնաբերել են 1 կիլոգրամից ավելի մարիխուանա

Քրեական ոստիկանների համագործակցված բացահայտումը․ մեքենայում հայտնաբերվեց մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից: Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ…

Ինդոնեզիայում զբոսաշրջիկը մահացել է կայծակի հարվածից

Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում Մոնրոլո լեռան գագաթին կայծակի հարվածից մեկ զբոսաշրջիկ մահացել է, ևս չորսը՝ վիրավորվել, հաղորդում է ANTARA լրատվական գործակալությունը՝ հղում անելով փրկարարական ծառայություններին։ Մակասարի որոնողական-փրկարարական վարչության ղեկավար Մուհամմադ Արիֆ Անվարի խոսքով՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, երբ…

Կալիֆոռնիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել․ հրշեջները փորձում են զսպել թունավոր նյութերի արտահոսքը

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմն արտակարգ դրություն է հայտարարել, մինչ մասնագետները քայլեր են ձեռնարկում՝ զսպելու թունավոր քիմիական նյութի արտահոսքն Օրինջ շրջանի արտադրական օբյեկտում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Պաշտոնյաները զգուշացրել են, որ մոտ 7000 գալոն (26 500 լիտր) մեթիլ մետակրիլատ պարունակող…

Շաղափ բնակավայրում բախվել են «VAZ»-ը և «GAZ»-ը․ կա զnh

Մայիսի 24-ին, ժամը 18։50-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղափ բնակավայրի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։…

Վայքում բախվել են «Iveco» կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին․ կան տուժածներ

Մայիսի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 153 կմ հատվածում, Վայք քաղաքի վարչական տարածքում բախվել են «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» մակնիշի…

Պակիստանում գնացքի պայթեցման հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ

Պակիստանում զինվորականների տեղափոխող գնացքի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, ևս 70-ը վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Պայթյունը տեղի է ունեցել մայիսի 24-ի առավոտյան, երբ գնացքն անցնելիս է եղել Բելուջիստանի նահանգի կենտրոն Քվետա քաղաքի կայարաններից մեկով։ Երկաթուղային…

Ապարան-Քուչակ հատվածում բախվել են «Nissan Teana»-ն և «Volkswagen»-ը, ինչի հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կա զnh

Այսօր՝ մայիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։15-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 71 կմ հատվածում, Ապարան-Քուչակ հատվածում բախվել են «Nissan Teana» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով երկու ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։…

Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան

Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը։ Ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի 24-ին բենզալցակայանի պայթյունի հետ կապված իրադարձություններն են, մինչդեռ հեռախոսը 2025 թվականի արտադրության է: Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։ «2. 2008 թվականին հատկացված 60 քմ…