Վայքում բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վերջինը բախվել է մեկ այլ բեռնատարի․ կա 3 վիրավոր

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 153 կմ հատվածում, Վայք քաղաքի վարչական տարածքում բախվել են «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN»…

Չիկագոյում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հինգ ոստիկանի

Չիկագոյում հինգ ոստիկան է տուժել քաղաքի արևմտյան հատվածում ծառայություն իրականացնելու ժամանակ ավտոմեքենայի վրաերթի հետևանքով, հայտնում է NBC News-ը։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 03:20-ին։ Ոստիկանության աշխատակիցները մասնակցում էին մեծ ամբոխի ցրման գործողությանը, երբ հանդիպակաց գոտիով ընթացող կապույտ ավտոմեքենան…

Ողբերգական վթար՝ Ուրցաձոր-Շաղափ ճանապարհին․ մահացել է 1,5 տարեկան երեխա

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Վեդի խոշորացված համայնքի Ուրցաձոր-Շաղափ ավտոճանապարհին բախվել են «GAZ 3110» և «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենաները. հայտնում է Shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով…

Հրդեհի ահազանգ Ֆրունզե Դովլաթյան փողոցում

Մայիսի 24-ին, ժամը 18։55-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների…

Ձորաղբյուրում բախվել են «Opel»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է բնակչի տան քարե պարսպին

Այսօր՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ձորաղբյուրում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում…

Պակիստանում գնացքի պայթյունի հետևանքով զոհվել է 24 մարդ

Պակիստանի հարավ-արևմուտքում գտնվող Քվետտա քաղաքում գնացքի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ, 20-ը՝ վիրավորվել․ հայտնում է APF-ն։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Չաման Պատհակ շրջանի մոտակայքում՝ երկաթուղային գծերի վրա, երբ ուղևորատար գնացքն անցնում էր դրանց վրայով։

Իսրայելի հյուսիսում թեթևաշարժ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են օդաչուն և ուղևորը

հայտնում է Times of Israel-ը։ Ինչպես հայտնում է իսրայելական լրատվամիջոցը՝ հղում անելով «Էմեկ» բժշկական կենտրոնի տվյալներին, օդաչուն և ուղևորը ստացել են ծանր վնասվածքներ։ Հիվանդանոցում բժիշկները արձանագրել են նրանց մահը։ Ինքնաթիռը կործանվել է Թել-Ադաշիմ քաղաքի մոտ։

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի շուրջ 100 մետր երկարությամբ ստորգետնյա թունելի ոչնչացման մասին

Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը պատկանող՝ շուրջ 100 մետր երկարությամբ, չորս ապաստարաններով ստորգետնյա թունելի հայտնաբերման և ոչնչացման մասին։ ՑԱՀԱԼ-ի հաղորդագրության համաձայն, թունելը հայտնաբերվել է Լիբանանի հարավում՝ Դով լեռան շրջանում։ «Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործել Իսրայելի քաղաքացիական անձանց…

Թուրքիայի արևմուտքում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել․ 46 մարդ վիրավորվել է

Կիրակի օրը Թուրքիայի արևմուտքում տեղի է ունեցել ավտոբուսի ավտովթար, որի հետևանքով վիրավորվել է 46 մարդ, հաղորդում է «Türkiye» թերթը։ «Անհայտ պատճառներով Անկարայից Չանաքքալե ուղևորվող զբոսաշրջիկների ավտոբուսը դուրս է եկել մայրուղուց և հայտնվել դաշտում՝ Չանաքքալե նահանգի Յըլդըրան գյուղի մոտ», – հաղորդում…

Ֆիլիպիններում փլուզվել է կառուցվող շենքը. փլատակների տակ շուրջ 40 մարդ է մնացել

Շուրջ 40 մարդ է մնացել Ֆիլիպիններում կառուցվող շենքի փլատակների տակ, որը կիրակի փլուզվել է, փրկարարական աշխատանքները շարունակվում են, հաղորդում է Reuters-ը։ Հաստատվել է, որ հինգ մարդ արգելափակված է, այդ թվում՝ երկուսը, որոնք կապ են հաստատել փրկարարների հետ, ևս 18 մարդ…