Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը պատկանող՝ շուրջ 100 մետր երկարությամբ, չորս ապաստարաններով ստորգետնյա թունելի հայտնաբերման և ոչնչացման մասին։ ՑԱՀԱԼ-ի հաղորդագրության համաձայն, թունելը հայտնաբերվել է Լիբանանի հարավում՝ Դով լեռան շրջանում։ «Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործել Իսրայելի քաղաքացիական անձանց և Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողներին սպառնացող վտանգների դեմ և գործում է քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան», – ասվում է ՑԱՀԱԼ-ի հայտարարության մեջ։



