Թուրքիայի արևմուտքում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել․ 46 մարդ վիրավորվել է

Կիրակի օրը Թուրքիայի արևմուտքում տեղի է ունեցել ավտոբուսի ավտովթար, որի հետևանքով վիրավորվել է 46 մարդ, հաղորդում է «Türkiye» թերթը։ «Անհայտ պատճառներով Անկարայից Չանաքքալե ուղևորվող զբոսաշրջիկների ավտոբուսը դուրս է եկել մայրուղուց և հայտնվել դաշտում՝ Չանաքքալե նահանգի Յըլդըրան գյուղի մոտ», – հաղորդում է թերթը։ Վթարի հետևանքով վիրավորվել են վարորդը և 45 ուղևորներ, որոնք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Վիրավորները լավ են, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5745

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով