Վնասվել են տանիքներ, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր. ուժեղ քամու հետևանքները

Հուլիսի 6-ին՝ ժամը 16:52-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում։ Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, պարիսպ, գազատար խողովակ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել էլեկտրական սյուներ, փակվել ճանապարհներ։…

Դամասկոսում պայթյունների հետևանքով 18 մարդ է տուժել

Դամասկոսում՝ զբոսաշրջության նախարարության հարևանությամբ, երկու պայթյուն է տեղի ունեցել, որոնց հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 18 մարդ, այդ թվում՝ չորս ոստիկան: Սիրիայի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ պայթուցիկ սարքերը հայտնաբերվել են անվտանգության ուժերի կողմից, սակայն վնասազերծման աշխատանքների ընթացքում դրանք պայթել…

Պայթյուններ Դամասկոսում՝ Մակրոնի կեցավայրից մի փոքր հեռու

Հուլիսի 7-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում պայթյուններ են տեղի ունեցել մի հյուրանոցի մերձակայքում, որտեղ նախատեսված էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կեցությունը: Reuters-ի տեղեկություններով՝ ականատեսները լսել են պայթյունների ձայներ, որից հետո հյուրանոցի տարածքում ծուխ է նկատվել: Դեպքից հետո իրավապահ մարմինները շրջափակել են…

«Չայնիի ոլորաններ»-ում քարաթափում է տեղի ունեցել

Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հուլիսի 6-ին ժամը 17։26-ին, ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում․ առկա է հետագա քարաթափման վտանգ։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ փրկարարները հեռացրել են թափված քարերը ճանապարհի…

Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը կվերականգնվի

Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ կամրջի վնասված հեծանները փոխարինվել են նորերով։ «Այս օրերին արդեն երթևեկամասում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը։ Վաղվանից կամրջով բնականոն երթևեկությունը կվերականգնվի»,-տեղեկացնում են դեպարտամենտից։

Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Հուլիսի 6-ին՝ ժամը 09։52-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում այրվում է ավտոմեքենա, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ…

Գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը

Հունիսի 29-ից հուլիսի 5-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ: Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը: Մասնավորապես՝ հրդեհի՝ 261, փլուզման, ուժեղ քամու, որոնողափրկարարական՝ 3-ական, պայթյունի, սելավի, քարաթափման, երկրաշարժի՝ 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ…

Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 10 հազար մարդ

Ֆրանսիայի հարավում՝ Արևելյան Պիրենեյների դեպարտամենտում, խոշոր անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է շուրջ 10 հազար մարդ։ Հրդեհն արդեն ընդգրկել է առնվազն 4500 հեկտար տարածք։ Տարվա սկզբից ի վեր արդեն այրվել է ավելի քան 11 հազար հեկտար տարածք, մինչդեռ անցյալ տարվա նույն…

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ կա 3 զոհ

Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 17:40-ի սահմաններում Գյումրի-Արտենի ավտոճանապարհին, Գետափ գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով երկու ավտոմեքենաներն էլ հայտնվել…

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը

Վենեսուելայում Հունիսի 24-ի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 342-ի: Այդ մասին X-ում հայտնել է Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսը: Նրա տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 5-ի դրությամբ տուժածների թիվը կազմել է 16 740: Օգնություն է ստացել ավելի քան 86 000…