Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը

Վենեսուելայում Հունիսի 24-ի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 342-ի: Այդ մասին X-ում հայտնել է Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսը: Նրա տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 5-ի դրությամբ տուժածների թիվը կազմել է 16 740: Օգնություն է ստացել ավելի քան 86 000 ընտանիք: 17 345 մարդ մնացել է անօթևան: 190 շենք լիովին ավերվել է, 856-ն՝ զգալի վնասվածքներ է ստացել: Որոնողափրկարարական գործողությունների ընթացքում փրկվել է 6 462 մարդ։ Տուժածներին տրվել է 9 585 տոննա սննդամթերք: Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան ընդմիջումներով գրանցվել են երկու ուժեղ ցնցում՝ 7,2 և 7,5 մագնիտուդով։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կիլոմետր հեռավորության վրա՝ Վենեսուելայի Յարակույի նահանգում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9733

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով