Կասեցվել է «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ընտանեկան հացատուն» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Եղվարդի խճ․ 122/1) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի պահանջները, մասնավորապես՝ – հանրային սննդի կառույցի խոհանոցի պատերը…

ՌԴ-ն ավելացրել է այլ երկրներից ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար. Ռոսսելխոզնադզոր

Ռուսաստանն ավելացրել է այլ երկրներից ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու նպատակով: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ պատմել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ Ավելի վաղ Ռուսաստանը սահմանափակումներ էր մտցրել Հայաստանից կենդանի ձկան մատակարարումների վրա՝ բոլոր հայկական…

Տարադրամի փոխարժեքները հունիսի 11-ին

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 368 դրամ , վաճառքի նվազագույն արժեքը՝ 370.5 դրամ : Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ , վաճառքի նվազագույն արժեքը՝ 430 դրամ : Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն…

Թուրքիայում գրանցվել է ԱԲ լայնածավալ օգտագործման 30% աճ

Ամերիկյան «Microsoft» խոշոր տեխնոլոգիական ընկերությունը հրապարակել է «2026-ին արհեստական բանականության տարածվածության» վերաբերյալ զեկույցը։ Նշվում է, որ արհեստական բանակնությունը դարձել է աշխարհում ամենաարագ տարածվող տեխնոլոգիաներից մեկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ամբողջ աշխարհում աշխատող մարդկանց ի 17.8%-ը…

Ադրբեջանը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող Սոթքի հանքավայրի հատվածում մեկ միլիոն ունցիա պաշարների մասին

Ադրբեջանական AzerGold ընկերությունը ներկայացրել է Սոթքի ոսկու հանքավայրի այն հատվածում իրականացված աշխատանքների արդյունքները, որը 2020 թվականի պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ։ Ադրբեջանում հանքավայրն անվանում են Զոդի կամ Սոյուդլուի հանքավայր։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Քելբաջարի շրջանում Ադրբեջանի նախագահի…

Վանաձորում կասեցվել է թանի արտադրամասի արտադրական գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Լիլիթ Սիմոնյանին պատկանող թանի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Վանաձոր) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ, մասնավորապես՝ – արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր…

Կասեցվել է «Կեյտերինբուրգ Սերվիս» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Կեյտերինբուրգ Սերվիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ծառայությունում («Զվարթնոց» օդանավակայան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:…

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 9-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.60%-ով և կազմել 88.73 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝…