Կասեցվել է «Կեյտերինբուրգ Սերվիս» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Կեյտերինբուրգ Սերվիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ծառայությունում («Զվարթնոց» օդանավակայան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: Այսպես՝ փորձաքննության ներկայացված «Եփած բրինձ» խոհարարական արտադրատեսակի նմուշը «մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ» (ՄԱՖԱնՄՔ) և «աղիքային ցուպիկների խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Կեյտերինբուրգ Սերվիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ծառայությունում արտադրվող «Եփած բրինձ» խոհարարական արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է, ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակը սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով