App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ

App Store-ից հեռացվել են VK հոլդինգին պատկանող մի շարք հավելվածներ։ Օգտատերերի համար ներբեռնման այլևս հասանելի չեն «Дзен», VK Video, VK Messenger, VK Music և «VK Знакомства» հավելվածները,- հայտնում է РБК-ն։ VK հոլդինգի մամուլի ծառայությունը РБК-ին հայտնել է, որ ընկերությունը երբեք…

Իրաքը սպառնում է լքել OPEC-ը` նավթի արդյունահանման սահմանաչափը չբարձրացնելու դեպքում

Իրաքը դիտարկում է OPEC-ից դուրս գալու հնարավորությունը, եթե կազմակերպությունը զգալիորեն չբարձրացնի երկրի նավթի արդյունահանման սահմանաչափը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Իրաքը OPEC-ի երկրորդ խոշորագույն նավթարդյունաբերողն է Սաուդյան Արաբյայից հետո և կազմակերպության հիմնադիր անդամներից մեկն է: Բաղդադը պնդում է` ներկայիս սահմանաչափը…

Հունիսի 1-ից մինչև 18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ Գառնիկ Դանիելյան

Հունիսի 1-ից մինչև 18-ը Հայաստանի Հանրապետությունից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ հարցմանս ի պատասխան տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից՝ հղում անելով ՍԱՏՄ-ին։ Գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: «Նույն ժամանակահատվածի համար, ըստ էկոնոմիկայի նախարարության, ծաղկի արտահանումը կազմել…

Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը

Եվրասիական զարգացման բանկի նոր ռազմավարությունը մինչև 2031 թվականը ենթադրում է բանկի ներկայության աշխարհագրության ընդլայնում 11 պետություններով, ներառյալ՝ Վրաստանը, Ադրբեջանը, Մոնղոլիան, Պարսից ծոցի երկրները։ Ընդ որում, հեռանկարում դրանցից ոչ բոլորը կդառնան բանկի բաժնետեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական զարգացման բանկի…

ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար

​ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիան (DFC) վարկային համաձայնագիր է ստորագրել վրաց-ամերիկյան «PACE» լոգիստիկ խմբի հետ, որի շրջանակում նախատեսվում է 25 միլիոն դոլարի ներդրում կատարել Փոթիի ծովային նավահանգստում։ Այս մասին հայտնում են Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից։ ​Ֆինանսավորումը նպատակաուղղված է Փոթիի նոր նավահանգստում…

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 24-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 4.24%-ով և կազմել 69.35 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝…

ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «ՕՊԵԿ հիմնադրամի զարգացման ֆորում 2026» խորագրով միջոցառմանը, որի հիմնական նպատակն է սահմանել կայուն զարգացման և նորարարական ֆինանսավորման ռազմավարական ուղղությունները, ինչպես նաև քննարկել արդի գլոբալ մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները։ Այդ մասին հայտնում են ֆինանսների…

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահն անդրադարձել են էներգետիկ համակարգի առջև ծառացած մարտահրավերներին

: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ Ողջունելով հյուրին՝ Հանրապետության նախագահը կարևորել է հանձնաժողովի դերը երկրի տնտեսական և ենթակառուցվածքային զարգացման գործում՝ ընդգծելով, որ ներկայիս…

Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը

Կատարը պատրաստվում է վերսկսել հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագրի ստորագրումից հետո։ Այս մասին Financial Times-ի հետ զրույցում հայտարարել է Կատարի վարչապետ շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանին։ Նրա խոսքով՝ Կատարն աշխարհում երկրորդ խոշորագույն հեղուկացված…

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Էլյա Ղազարյանին պատկանող հացի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան, Երևանյան փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրությամբ ամրագրված սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել…