ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնյաները պնդում են Թրամփի պատկերով 250 դոլարանոց թղթադրամ ստեղծելու գաղափարը

: Այս մասին գրում է «The Washington Post»-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին: Թղթադրամի մակետն արդեն պատրաստ է, չնայած այն հանգամանքին, որ ամերիկյան օրենքը թույլատրում է թղթադրամների վրա պատկերել միայն մահացած մարդկանց։

Խորանում է ԵԱՏՄ առևտուրը չինացի գործընկերների հետ, այդ թվում՝ ՀՀ–ի և ՉԺՀ–ի միջև. Սագինտաև

ԵԱՏՄ հարաբերությունները Չինաստանի հետ զարգանում և խորանում են, աճում է փոխադարձ ապրանքաշրջանառությունը։ ԵԱՏՀ-2026-ի շրջանակում միության և ՉԺՀ-ի հարաբերությունների մասին խոսել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։ Նա պարզաբանել է, որ լոգիստիկ շղթաների արդիականացման շնորհիվ բեռները Չինաստանից անցնում են Ղազախստանով, Կասպից…

Գիտե՞ք՝ ի՞նչ է սա նշանակում. Թուրքիա ե՞ք գյուղմթերք արտահանելու. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է. «Ռուսաստանը մայիսի 30-ից կսահմանափակի Հայաստանից ներմուծվող պտղաբանջարեղենային արտադրանքի ներմուծումը, հայտնել է Ռոսսելխոզնադզորը։ Թուրքիա ե՞ք գյուղմթերք արտահանելու՝ մեծ դժվարությամբ գործող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով: Օկ: Պարզապես հիշեցնեմ, որ Թուրքիան Եվրոպայում բացարձակ առաջատար…

ՌԴ էներգետիկայի նախարարը խոսել է գազի գնի վերաբերյալ հայ գործընկերոջն ուղղված նամակի մասին

ՀՀ իշխանություններն ու ժողովուրդը նախապես տեղեկացված են եղել Եվրամիության հետ մերձեցման հեռանկարների տնտեսական հետևանքների մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը՝ անդրադառնալով գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի վերաբերյալ պայմանագրի հնարավոր չեղարկման մասին նամակին: «Մենք բոլորս գործում ենք…

Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից uահմանափակում է մրգի և բանջարեղենի ներկրումը Հայաստանից

Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։ Այս մասին գրված է Ռոսսելխոզնադզորի պաշտոնական կայքում: «Որոշումը կայացվել է…

ԵԱՏՄ-ում ապրանքների 85%-ը տեղաշարժվում է արհեստական ​​բանականության շնորհիվ

ԵԱՏՄ-ում ապրանքների 85%-ի տեղաշարժն իրականացվում է ընդհանուր չափանիշներով` շնորհիվ արհեստական ​​բանականության, հայտնել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Ալեքսանդր Սուբոտինը Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակներում։ Նա ընդգծել է, որ արհեստական ​​բանականությունը օգնել է նաև փաստաթղթերի փոփոխման համար անհրաժեշտ ժամանակը կրճատել 150 օրով։…

Կանադան և Գերմանիան 7,2 միլիարդ դոլարի հեղուկացված բնական գազի մատակարարման համաձայնագիր են կնքել՝ շրջանցելով ԱՄՆ-ը

Կանադան սկզբունքային համաձայնության է հասել Գերմանիա հեղուկացված բնական գազի արտահանման վերաբերյալ՝ Խաղաղ օվկիանոսի ափին նախատեսվող իր տերմինալից։ Դրա մասին հայտնում է AP-ն՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրին։ Աղբյուրի տվյալներով՝ համաձայնագիրը կստորագրվի կանադական կողմի և գերմանական պետական էներգետիկ SEFE (Securing…

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել բեռների հերթական խմբաքանակը

Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել բեռների հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվականը: Նշվում է, որ Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Բոյուք-Քեսիկի ուղղությամբ մեկնել է կարբամիդի երկու վագոն՝ ընդհանուր առմամբ 126 տոննա, և ալյուրի մեկ վագոն՝ ընդհանուր առմամբ…

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կարբամիդ և ալյուր է ուղարկվել

Այսօր Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 2 վագոն կարբամիդ և 1 վագոն ալյուր: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նշենք, որ մինչ այժմ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցմամբ ուղարկվել է ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4…

Տարադրամի փոխարժեքները մայիսի 28-ին

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 367 դրամ , վաճառքի նվազագույն արժեքը՝ 370 դրամ : Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ , վաճառքի նվազագույն արժեքը՝ 430 դրամ : Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն…