2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորած աշխատանքային խումբը 2025 թվականի մայիսին այց էր իրականացրել Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Տեղ համայնքներ, այդ թվում՝ Կապան համայնքի Շիկահող, Սրաշեն և Ծավ, Մեղրի համայնքի Ալվանք և Շվանիձոր, ինչպես նաև Տեղ համայնքի Խնածախ և…

Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հուլիսի 19-ին զսպվածության կոչ է արել այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է երկրի հարավ-արևմուտքում կառուցվող ատոմակայանին։ Այս մասին ասվում է X սոցիալական ցանցում գործակալության տարածած հայտարարության մեջ։ «ԱԷՄԳ-ն ուսումնասիրում…

Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում

Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը «մեկնել» է Միացյալ Նահանգներ։ Ապրիլին ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մաջյարը, որ գլխավորում է կառավարությունը, ակնարկել է, որ նա «այլևս Հունգարիա չի վերադառնա»։ Օրբանը Բուդապեշտից հեռացել է մեկ օր առաջ՝ մինչ նախագահ Շույոկան կստորագրեր…

Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել

Պերուում հուլիսի 18-ի երեկոյան տեղի ունեցած երկու երկրաշարժի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել է երկրի քաղաքացիական պաշտպանության ինստիտուտի ղեկավարը։ Պերուի Ազգային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 5,1 և 3,7 մագնիտուդով երկրաշարժերը…

Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար

Կանադայի կառավարությունը հուլիսի 19-ին հայտարարել է, որ էբոլա վիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանային նոր ժամանակավոր միջոցառումների շրջանակում կմերժի ցանկացած օտարերկրացու մուտքը, որը վերջին 21 օրվա ընթացքում գտնվել է Կոնգոյում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Կանադայի Հանրային առողջապահության գործակալությունը տարածած…

ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP

Միացյալ Նահանգները մոտենում են Իրանի հետ լայնամասշտաբ ռազմական հակամարտության սկզբին՝ Իրաքում և Հորդանանում ամերիկացի զինծառայողների զոհվելուց հետո։ The Washington Post-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Պենտագոնն արդեն սկսել է ավելացնել ռազմական ինքնաթիռների թիվը Մերձավոր Արևելքում։ Միաժամանակ, ռազմական գործողությունների հնարավոր…

ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ներկա վիճակ, բարեփոխումներ և անվտանգության միջավայր: Ո՞րն է այսօր ՀՀ ԶՈւ-ի ամենամեծ մարտահրավերը: Ի՞նչ ռազմավարական նշանակություն ունի TRIPP նախաձեռնությունը Հայաստանի համար: Առավել մանրամասն՝ տեսանյութում

ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպում է ունեցել Արտաքին գյուղատնտեսական ծառայության ղեկավար Դանիել Ուիթլիի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների…