Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր որոշմամբ արձակուրդ կգնա։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Գրիգորյանին արձակուրդ կտրամադրվի 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 9 աշխատանքային օր տևողությամբ՝ հուլիսի 21-31-ը ներառյալ։

15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի

ՖԻՖԱ-ն կհայտարարի ԱԱ-2026-ից ստացված 15 մլրդ դոլար ռեկորդային հասույթի մասին, ինչը զգալիորեն գերազանցում է կանխատեսվող 11 մլրդ դոլար եկամուտը, գրում է The Guardian-ը։ Հիմնական աճն ապահովել են հյուրանոցային ծառայություններից ստացված եկամուտները և տոմսերի վերավաճառքը (երկրորդային շուկայում ՖԻՖԱ-ն ստանում է 15%…

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարությունը անդրադարձել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած դեպքին։ ՆԳՆ տարածած հաղորդագրությունում նշված է․ «Հուլիսի 18-ին՝ ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ…

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

ԱՄՆ նախագախ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Հանրապետական կուսակցության անդամներին կոչ է արել Ռուսաստանի դեմ նախատեսվող պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ օրինագծում ներառել նաև Իրանը: Այս մասին Թրամփը գրել է Truth Social» սոցիալական ցանցի իր էջում՝ վկայակոչելով օրերս կյանքից հեռացած հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի…

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հուլիսի 20-26-ը կկայանա շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն 17 երկրի շուրջ 80 հրաձիգ։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։ Հայաստանի հրաձգության հավաքականը մրցմանը կմասնակցի հետևյալ կազմով՝ Մարի Ղազարյան, Համլետ Կարենյան, Լիլիթ Մկրտչյան, Գոռ Խաչատրյան, Անահիտ Սարգսյան,…

WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել

Իրանը կարողացել է 5-6 մլրդ դոլարի նավթ վաճառել ԱՄՆ-ի հետ զինադադարի ժամանակահատվածում՝ օգտվելով նավահանգիստների աշխատանքի սահմանափակումների թուլացումից։ Ըստ գնահատականների՝ արտաքին շուկա է արտահանվել մոտ 70 մլն բարել նավթ, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ոլորտի վերլուծաբաններին։ WSJ-ի տվյալներով՝…

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն բացարձակապես չի մտահոգում այն հանգամանքը, որ Իրանը դադարեցրել է 2026 թվականի հունիսի 18-ին ԱՄՆ-ի հետ ստորագրած փոխըմբռնման հուշագրով իր պարտավորությունների կատարումը։ «Ինձ համար բացարձակապես միևույնն է»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը…

Ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հուլիսի 19-ի ցերեկը, 22-23-ին կեսօրից հետո, 24-ի՝ գիշերը և կեսօրից հետո, հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է…

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը հարվածել են Իրանի Խուզեստան նահանգում կառուցվող «Դարխովին» ատոմային էլեկտրակայանին։ Այս մասին հայտնել է իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հաղորդագրության հաղորդագրությանը։ «Այսօր ԱՄՆ-ն հարձակվել է ատոմային էլեկտրակայանի շինհրապարակի վրա՝ արձակելով մի քանի…