Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը հարվածել են Իրանի Խուզեստան նահանգում կառուցվող «Դարխովին» ատոմային էլեկտրակայանին։ Այս մասին հայտնել է իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հաղորդագրության հաղորդագրությանը։ «Այսօր ԱՄՆ-ն հարձակվել է ատոմային էլեկտրակայանի շինհրապարակի վրա՝ արձակելով մի քանի արկ», – գրել է լրատվամիջոցը։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հուլիսի 19-ին հայտնել էր Իրանին հերթական ավիահարվածները հասցնելու մասին։ Իրանական ԶԼՄ-ներն էլ գրում էին, որ ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցի մոտակայքում տեղակայված իրանական երեկ քաղաքների։ Իրանն էլ իր հերթին բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին։ Քուվեյթում օդային տագնապ էին հայտարարել, իսկ բանակը հայտարարել էր, որ միջոցներ է ձեռնարկում իրանական գրոհները հետ մղելու ուղղությամբ։



