15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի

ՖԻՖԱ-ն կհայտարարի ԱԱ-2026-ից ստացված 15 մլրդ դոլար ռեկորդային հասույթի մասին, ինչը զգալիորեն գերազանցում է կանխատեսվող 11 մլրդ դոլար եկամուտը, գրում է The Guardian-ը։ Հիմնական աճն ապահովել են հյուրանոցային ծառայություններից ստացված եկամուտները և տոմսերի վերավաճառքը (երկրորդային շուկայում ՖԻՖԱ-ն ստանում է 15% գնորդից և 15% վաճառողից): Հավելյալ միջոցները, ամենայն հավանականությամբ, կուղղվեն ֆուտբոլային ասոցիացիաներին։ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի համար սա ամրապնդում է դիրքերը՝ իր մասնակցությամբ սկանդալների ֆոնին։ Ասոցիացիաների ավելի քան 200 անդամ խոստացել է աջակցել նրան ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու հարցում։ Նյու Ջերսիում կայանալիք Իսպանիա – Արգենտինա եզրափակիչի համար դեպի «գավաթների սրահ» տոմսերը վաճառվել են մեկ անձի համար 34 500 դոլարով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9991

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով