Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի

Հուլիսի 18-ին խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Այգեշատ գյուղում Երևանի բնակիչ 36-ամյա Լևոն Հ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, կոտրել այն, ապա բախվել երկաթե էլեկտրասյանը, հայտնվել…

Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ

Հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել է դի։ Նշվում է, որ…

Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին

Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել է , որ ընկերությունը մշակում է այն վաճառողների փոխհատուցումների և ֆինանսական աջակցության մեխանիզմները, որոնց ապրանքները պահվել են Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկական կենտրոններում։ Նրա խոսքով՝ չնայած ստեղծված արտակարգ իրավիճակին և կորցրած ապրանքների համար փոխհատուցում տրամադրելու իրավական…

Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին

Իրանցի զինվորականներն արձագանքելով ամերիկյան կողմի հարվածներին՝ պատասխան հարձակմամբ նյութական լուրջ վնաս են հասցրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին։ Հարձակման մասին հայտնել է Քուվեյթի KUNA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ազգային նավթային ընկերությանը։ «Երկրի նավթային ոլորտի կարևորագույն օբյեկտներից մեկը հուլիսի 18-ի առավոտյան բազմիցս ենթարկվել…

Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 18-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թոխմախի գերեզմանների տարածքում տղամարդու դի կա։ Տեղում, շիրմաքարերից…

Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության իշխանությունները հայտնել են, որ երկրում Էբոլա վիրուսով վարակվածների մահացության թիվը հասել է 864-ի։ Այս երկրի Կառավարության հուլիսի 18-ի հայտարարությունը ներկայացրել է EFE լրատվական գործակալությունը։ Կառավարության տեղեկացմամբ՝ հաստատվել է վարակման 2181 դեպք, հիվանդանոցներ են տեղափոխվել 722 մարդ, ապաքինվել…

Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս

Հուլիսի 17 -ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի հերթական նիստ է անցկացրել։ Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, որպես հիմնական զեկուցող հանդես է եկել արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Դիմելով հեռավար նիստի մասնակցիներին, Պուտինը ասել է․ «Այսօր Սերգեյ Վիկտորովիչը…

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Երևան քաղաքում հուլիսի 18-ի և 22-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 18-23-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։ Հանրապետության տարածքում հուլիսի 18-ի ցերեկը, 19-ի՝ գիշերը…