Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Երևան քաղաքում հուլիսի 18-ի և 22-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 18-23-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։ Հանրապետության տարածքում հուլիսի 18-ի ցերեկը, 19-ի՝ գիշերը և կեսօրից հետո, 22-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 18-23-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9996

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով