Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին

Իրանցի զինվորականներն արձագանքելով ամերիկյան կողմի հարվածներին՝ պատասխան հարձակմամբ նյութական լուրջ վնաս են հասցրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին։ Հարձակման մասին հայտնել է Քուվեյթի KUNA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ազգային նավթային ընկերությանը։ «Երկրի նավթային ոլորտի կարևորագույն օբյեկտներից մեկը հուլիսի 18-ի առավոտյան բազմիցս ենթարկվել է Իրանի հարձակումներին, որոնց արդյունքում մի քանի մարդ վիրավորվել է, իսկ կառույցին հասցվել է նյութական լուրջ վնաս»,- նշված է ընկերության հաղորդագրությունում։ Նշվում է, որ վիրավորներին ցուցաբերվել է բժշկական օգնություն, իսկ օբյեկտի աշխատակազմը տարհանվել է։ Տուժածների վնասվածքների աստիճանի և գործարանին հասցված վնասի չափի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9996

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով