Սաուդյան Արաբիայի ՀՕՊ-ը խոցել է Իրաքից արձակված իրանական ԱԹՍ-ները

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Թուրքի Ալ-Մալիքին հայտարարել է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը վերջին ժամերի ընթացքում որսացել է մի քանի անօդաչու թռչող սարք։ Նրա խոսքով՝ այդ ահաբեկչական փորձերն իրականացվել են իրանամետ զինված խմբավորումների կողմից և արձակվել Իրաքի տարածքից։ Պաշտպանական…

Երևանում Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում։ «Մասնավորապես` Սեբաստիայի 165/1 հասցեին հարակից ճանապարհահատվածում կազմակերպված հետադարձի տեղը կապամոնտաժվի»,– նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

ԵՄ-ն ինքնաթիռներ և հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ն քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով օգնում է Ֆրանսիային և Իսպանիային՝ պայքարելու անտառային հրդեհների դեմ, որոնց պատճառով պահանջվել է տարհանել ավելի քան 300 000 մարդու։ Այս մասին նշված է Եվրոպական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։ «ԵՄ-ն Ֆրանսիա…

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփել է 93-րդ թատերաշրջանը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հուլիսի 26-ին ամփոփել է 93-րդ թատերաշրջանը՝ փակելով ստեղծագործական ևս մեկ հագեցած ու հիշարժան էջ։ «Այս թատերաշրջանի ընթացքում մենք գրեթե ամեն օր հանդիպեցինք մեր սիրելի հանդիսատեսի հետ՝ ներկայացնելով ինչպես սիրված օպերային և…

ԱՄՆ-ը պայքարում է շոգի դեմ

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է անոմալ շոգի պայմաններում 17 նահանգի էներգահամակարգերի կայունացման նպատակով արտակարգ միջոցներ կիրառելու մասին՝ էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումները կանխելու համար։ Նշվում է, որ նախարարությունը արտակարգ կարգադրություն է ընդունել՝ պայմանավորված եղանակային արտակարգ իրավիճակի հետևանքով 17 նահանգում սպառողներին անխափան էլեկտրամատակարարում…

«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո անցկացվելիք մինչև օգոստոսի 6-ը: Հյտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Հեծանվային արշավին մասնակցելու պայմաններ՝ Հեծանվային արշավին մասնակցելու համար [email protected] էլեկտրոնային հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ տեղեկատվությունը՝ Հեծանվորդները հեծանվային արշավին մասնակցում են իրենց հեծանիվներով,…

Նեթանյահուն մեկնում է ԱՄՆ․ նախատեսվում է հանդիպում Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսի 27-ին մեկնում է Վաշինգտոն։ Այս մասին The Times of Israel-ին հայտնել է նրա գրասենյակը։ Ակնկալվում է, որ նա հուլիսի 28-ին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և կմասնակցի սենատոր Լինդսի Գրեմի հուղարկավորության արարողությանը։…

Աշխարհի առաջատար գիտական կենտրոններում կվերապատրաստվի ևս 50 հետազոտող

ԿԳՄՍ նախարարի հրամանով ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն մրցույթին ներկայացված 60 հայտերից ֆինանսավորման է երաշխավորել 50-ը՝ շուրջ 178 մլն դրամ ընդհանուր ծավալով՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր…

Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում հարվածներից հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Պոլիշչուկին՝ Սև ծովում նավին Ուկրաինայի զինված ուժերի հարվածի պատճառով հնդիկ նավաստու զոհվելուց հետո: Գերատեսչությունն անհանգստություն է հայտնել առևտրային նավերի վրա հարձակումների կապակցությամբ։ Այս մասին ասվում է Հնդկաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։…

Վրաերթ Իսակովի պողոտայում. տղամարդը տեղում մահացել է

Հուլիսի 27-ին՝ ժամը 10։57-ին, հաղորդում է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդու, որը տեղում մահացել է։ Նախնական տվյալներով՝ տղամարդը փողոցը փորձել է հատել չթույլատրված հատվածով։ Կատարվում է նախաքննություն։