ԱՄՆ-ը պայքարում է շոգի դեմ

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է անոմալ շոգի պայմաններում 17 նահանգի էներգահամակարգերի կայունացման նպատակով արտակարգ միջոցներ կիրառելու մասին՝ էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումները կանխելու համար։ Նշվում է, որ նախարարությունը արտակարգ կարգադրություն է ընդունել՝ պայմանավորված եղանակային արտակարգ իրավիճակի հետևանքով 17 նահանգում սպառողներին անխափան էլեկտրամատակարարում ապահովելու նպատակով։ Հիշեցնենք, որ հուլիսի սկզբից ԱՄՆ-ում պահպանվում է անոմալ շոգ եղանակ։ Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է մինչև 45°C-ի, ինչը զգալիորեն մեծացրել է էլեկտրաէներգիայի սպառման ծավալները և էներգահամակարգերի ծանրաբեռնվածությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9645

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով